Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Արթուր Գոյունյանը ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել, որով Արթուր Գոյունյանն ազատվել է քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Գոյունյանը քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 11-ից։