ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է անհրաժեշտության դեպքում օգտագործել երկրի ռազմավարական նավթի պաշարները ԱՄՆ-ի տուժած տարածքներում վառելիքի պակասի դեմ պայքարելու համար:
Սպիտակ տանը ելույթ ունենալով «Իդա» փոթորկի հետևանքների հետ կապված՝ նա ասել է, որ Վաշինգտոնի վարչակազմը «մեծացնում է վառելիքի հասանելիությունը և թեթևացնում վառելիքի գների վրա ճնշումն ամբողջ երկրում»: «Ես հանձնարարեցի էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմին օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, ներառյալ նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը», – ասել է պետության ղեկավարը:
«Ես խնդրել եմ Պենտագոնին, ԱՄՆ ներքին անվտանգության և էներգետիկայի նախարարություններին անհապաղ հասանելիություն տրամադրել բոլոր արբանյակային պատկերներին, որոնք կարող են օգնել գնահատել վնասը: Անօդաչու թռչող սարքերը և արբանյակները կարող են արագացնել աշխատանքը», – Բայդենի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: