Աֆղանստանի դիմադրության ուժերի և «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների միջև բախումները շարունակվում են Փանջշիր, Փարվան և Բաղլան նահանգների տարբեր շրջաններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրների համաձայն, մարտերը սկսվել են երեքշաբթի օրը տեղական ժամանակով մոտ 23:00-ին զինյալների հարձակումից հետո և դեռ շարունակվում են: Զոհերի թիվն այս պահին անհայտ է:
Երեքշաբթի օրը արմատականների ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ, որ իրենց հաջողվել է գրավել երեք կարևոր շրջան և որ շուտով կհայտարարեն «լիակատար հաղթանակի» մասին: Ավելի ուշ դիմադրության ուժերը հերքեցին այս տեղեկությունը: