Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Ուղղակի իմացի՝ փաշինյանը ծախել ա էս հողերը ու իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը”

30/08/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

«Նորմալ ա սաղ, պետք չի վախենալ, ուղղակի իմացի՝ փաշինյանը ծախել ա էս հողերը ու իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը»։ Այս նամակը Արմանը մորը գրել էր հոկտեմբերի 1-ին, Ջրականից։ 20 օր անց նա զոհվեց…

Երեկ Մասիս քաղաքում կամավորական Արման Օհանջանյանի հուշ-ցերեկույթն էր։ Կամավորական՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Պատերազմի առաջին օրերին Արմանը դիմում է զինկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվի և մեկնի Արցախ, բայց մերժում է ստանում։ Գազալցակայանում մեքենան լիցքավորելիս լսում է Արցախի բարբառով տղամարդկանց խոսակցությունը։ Մոտենում ու հարցնում է, թե ուր են գնում։ Տղամարդիկ պատասխանում են, որ Ստեփանակերտ։ Մեքենան թողնելով գազալցակայանում, սեպտեմբերի 30-ին Արմանը արցախցի տղամարդկանց հետ մեկնում է առաջնագիծ։ Ինքն էլ արմատներով արցախցի էր, հողը կանչում էր…

Հոկտեմբերի 20-ին, Ջրականում (Ջեբրայիլ), կապ են տալիս և ասում, որ վիրավոր կա, պետք է դուրս բերենք։ Վարորդն ասում է. «Ես կգնամ, բայց ինչ որ մեկն էլ թող գա հետս»։ Արմանի ընկերն է ցանկացել գնալ, բայց Արմանը չի թողնում, ինքն է նստում վարորդի կողքին։ 60 մետր գնում են ու պարզվում է, որ այդ վիրավորները հայի համազգեստով թուրքերն է եղել, վիրավոր են ձևացել, որ հայերը մոտենան իրենց… մոտեցել են ու սկսել կրակել։ Հենց այդտեղ էլ՝ անհավասար մարտում, Արմանը մի քանի տեղից վիրավորվում է։ Չեն կարողանում նրան օգնության հասնել…

Արմանի դին մարտի դաշտից դուրս են բերում միայն հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը։ Ստացած վիրավորումներից նա արնաքամ էր եղել… Բայց մինչ մահանալը հասցրել էր զանգել հորն ու ասել, որ վիրավոր է ու կռվի դաշտում՝ մենակ: Իրականում զանգել էր հրաժեշտ տալու…

Զոհվելուց 5 օր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Արմանի մայրը՝ տիկին Elizaveta-ն, որդուն նամակ էր գրել.

-Մի բան եմ խնդրում, մաման էրեխուն տենց բան չի խնդրի, բայց ես խնդրում եմ՝ ամեն ինչ կանես, բայց գերի չընկնես, խնդրում եմ։

Ինչին ի պատասխան Արմանը գրում է.

-Հա, հենց հիմա ձեռքիս F1 գռանատ ունեմ, որ տենց մոմենտ լինի կալցոն քաշելու եմ, սաղ տրաքցնեմ։ Դա ես շուտվանից իմ մեջ ասել եմ։

-Հա, բալաս, ես դա քեզ լացելով եմ գրում, մեռնելով, բայց դա ավելի ճիշտ ա, մեռնեմ քեզ, բայց հույսդ չկտրես, էդ մենակ ամենավերջին պահին….

Օհանջանյան Արմանը 23 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 1 որդի՝ 1,7 ամսական։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

Հաջորդ գրառումը

Մեղրի, Ագարակ հասնելու համար պետք է հիմնանորոգվի 90-ականներին օգտագործված Առաջաձոր-Կապան հատվածը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մեղրի, Ագարակ հասնելու համար պետք է հիմնանորոգվի 90-ականներին օգտագործված Առաջաձոր-Կապան հատվածը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական