Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Ժողովրդավարությունը չի կարող պարտադրվել դրսից»

Աֆղանստանի իրադարձությունները ցույց տվեցին ժողովրդավարություն արտահանելու անհնարինությունը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Մի բան միանգամայն պարզ է. անհնար է պարտադրել ժողովրդավարություն, չի կարելի պարտադրել կառավարություն դրսից», – ասել է նա՝ պատասխանելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողության արդյունքների վերաբերյալ հարցին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դա են վկայում Իրաքում, Լիբիայում և Աֆղանստանում իրադարձությունները»:

«Անհրաժեշտ է հասկանալ, որ անհնար է ժողովրդավարություն ստեղծել մի քանի տարում զենքի օգնությամբ», – շեշտել է նախագահը: Մակրոնը նշել է, որ «ժողովրդավարությունը ժողովրդի կամքի դրսևորումն է, նրա պատմության արդյունքն է, իր միջից առաջնորդներ առաջադրելու ունակությունը»: «Սա երկար գործընթացի արդյունք է», – հավելել է նա: