ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է Աֆղանստանում հատուկ գործողության արդյունքում «Խորասանում Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու գրոհայինների ոչնչացման մասին:
«Քանի որ նոր տեղեկություններ են հասանելի դառնում, ես կարող եմ հաստատել, որ [հարձակման] ընթացքում ԻՊ երկու բարձրաստիճան բարձրաստիճան ներկայացուցիչ է սպանվել, ևս մեկը վիրավորվել է», -ասել է գեներալ Հենկ Թեյլորը, ով լոգիստիկայի պատասխանատուն է Քաբուլից տարհանման գործողությունների իրականացման գործում։
«Տեղեկություններ չունենք քաղաքացիական զոհերի մասին», – ասել է նա:
Իր հերթին, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հրաժարվել է հստակեցնել, արդյոք սպանված գրոհայինները մասնակցություն են ունեցել Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: