Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 170-ի․ CBS

Առնվազն 170 մարդ է զոհվել Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այս մասին հայտնել է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությունը:

Ինչպես նշել է Աֆղանստանում CBS-ի թղթակիցը Twitter-ի իր էջում, ահաբեկչության հետևանքով վիրավորվել է առնվազն 200 մարդ:

Հինգշաբթի օրը Պենտագոնը հաստատել էր, որ զոհերի թվում կա 13 ամերիկացի զինծառայող, ևս 18-ը ​​վիրավորվել է: