Շաբաթ, 25 Հուլիս, 2026

CNN-ը հայտնել է, որ Աֆղանստանից տարհանման ամերիկյան գործողությունը կավարտվի 36 ժամվա ընթացքում

ԱՄՆ քաղաքացիների և տեղի դեսպանատան աշխատակիցների տարհանման գործողությունը կավարտվի 36 ժամվա ընթացքում: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուր:

«36 ժամ է մնացել տարհանման ավարտին [ամերիկյան քաղաքացիների], և այժմ ուշադրության կենտրոնում է գտնվում Քաբուլում ԱՄՆ դեսպանատան տեղացի անձնակազմը: Աղբյուրի գնահատմամբ՝ վերջիններիս թվից մոտ 1800 աֆղան դեռ պետք է հասնի դեպի օդանավակայան, և նրանք դրա համար ունեն 36 ժամ», հայտնել է հեռուստաալիքը: ԱՄՆ 150 քաղաքացի դեռ չի ժամանել օդանավակայան: