Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանել է ավելի քան 18 հազար մարդու

ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից սկսած Աֆղանստանից տարհանել է ավելի քան 18 հազար մարդու: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը՝ Վիետնամ կատարած այցից հետո կայացած մամլո ասուլիսում:

«Միացյալ Նահանգների համար ներկայումս առաջնահերթ խնդիրը մնում է Աֆղանստանից ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ-ին օգնած աֆղանների տարհանումը», ասել է նա:

Հարրիսի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ սա բարդ և ռիսկային խնդիր է, ԱՄՆ-ն կշարունակի տարհանել իր քաղաքացիներին, Վաշինգտոնին օգնած տեղի բնակիչներին, ինչպես նաև տարհանման կարիք ունեցող աֆղաններին, առաջին հերթին՝ կանանց և երեխաներին: