Հարավային Ֆլորիդա հասնելուց հետո Հայիթիից 42 ներգաղթյալների խումբ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով դաշնային իշխանություններին:
ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության ծառայությունից հայտնել են, որ օտարերկրացի քաղաքացիները բերման են ենթարկվել Քի Բիսքեյն (Ֆլորիդա) բնակավայրի մոտակայքում: Պաշտոնատար անձինք հայտնել են, որ հետաքննում են խմբի՝ Միացյալ Նահանգներ անցնելու միջոցը: Ներգաղթյալների նավը կալանվել է: