Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իսրայելի վարչապետը հայտարարել է Իրանի դեմ արաբական կոալիցիա ստեղծելու մտադրության մասին

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Վաշինգտոն այցից առաջ The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է արաբական երկրների կոալիցիա ստեղծելու մտադրության մասին, որը ուղղված կլինի Իրանի ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակելուն:

Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպման ժամանակ ինքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կներկայացնի իր ռազմավարությունը:

«Այն, ինչ մենք պետք է անենք, այն, ինչ մենք անում ենք, ռացիոնալ արաբական երկրների տարածաշրջանային կոալիցիայի ստեղծումն է, երկրներ, որոնք մեզ հետ միասին կպայքարեն և կկանխեն այդ ընդլայնումը», ասել է նա:

Նա չի բացահայտել ծրագրի մանրամասները: Իսրայելի վարչապետը օգոստոսի 25-26-ը կայցելի ԱՄՆ: