Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Թալիբները կարող են մուտք գործել Աֆղանստանի կառավարության տվյալների բազաներ

«Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինները կարող են մուտք ստանալ երկրի նախորդ կառավարության տվյալների բազային և օգտագործել ստացված տեղեկատվությունը՝ հետևելու աֆղաններին, ովքեր օգնել են ԱՄՆ-ին ռազմական արշավի տարիներին: Այդ մասին գրում է Politico-ն:

Թերթի համաձայն, կառավարության տվյալների բազաներում պահվում է տեղեկատվություն դրսից ֆինանսավորվող նախագծերի, դրանց հետ կապված անձանց, քաղաքացիների կենսաչափական տվյալների և հարկային հաշվետվությունների վերաբերյալ:

«Կասկած չկա, որ նրանք ձեռք են բերել տեղեկատվության չափազանց արժեքավոր պաշար», գտնում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության նախկին սպա Թոմաս Ուորիքը:

Ամերիկացի զինվորականներն ու դիվանագետները Աֆղանստանից հեռանալիս հապշտապ ոչնչացրել են աֆղանների վերաբերյալ իրենց ունեցած տվյալները, սակայն Politico-ն կարծում է, որ երբ Թալիբանն արագորեն սկսեց վերահսկել Քաբուլը, քիչ հավանական է, որ աֆղանական ընկերություններն ու պետական ​​մարմինները նման նախազգուշական միջոցներ ձեռնարկած լինեին: