Շաբաթ, 25 Հուլիս, 2026

​​Թալիբանը նշանակել է մի քանի նախարարությունների ղեկավարների պաշտոնակատարներ

Արմատական ​​Թալիբանը նշանակել է մի քանի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ, այդ թվում՝ ներքին գործերի, ֆինանսների և հետախուզական նախարարությունների, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել Սադր Իբրահիմը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար՝ Գուլ Աղան, հետախուզական ծառայության ղեկավարի պարտականությունները կկատարի Նաջիբուլլան:

Բացի դրանից, շարժումն իր ներկայացուցիչներին նշանակել է կրթության, բարձրագույն կրթության նախարարների և երկրի մայրաքաղաք Քաբուլի նահանգապետի պաշտոններում: