Մեծ քսանյակի (G20) արտահերթ գագաթաժողովը՝ նվիրված Աֆղանստանում ճգնաժամին, տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է իտալական Il Giornale թերթը:
Հանդիպումը տեղի կունենա ամսվա առաջին կամ երրորդ շաբաթվա ընթացքում, որպեսզի չհամընկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի հետ, որը նույնպես նախատեսված է սեպտեմբերին Նյու Յորքում: Դեռևս որոշված չէ՝ G20-ի գագաթաժողովը կկայանա Հռոմում, թե տեսակոնֆերանսի միջոցով:
Իտալիան այժմ ղեկավարում է G20-ը: Օգոստոսի 19-ին հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարեց Աֆղանստանին նվիրված գագաթաժողովի նախապատրաստման մասին: