Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Լեռնային Ղարաբաղը, դուրս գալով Ելիզավետպոլի նահանգից, դարձավ հայկական առանձին իշխանություն

1917 թվականի մարտի 11-ին Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի նախագահությամբ քաղաքի Ղազանչեցոց եկեղեցում հրավիրվեց նախապատրաստական ժողով, որը քննարկեց գավառի գործադիր մարմին ընտրելու հարցը: Հաջորդ օրը՝ մարտի 12-ին գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի գործադիր մարմնի ընտրությունը, որին մասնակցեցին բնակչության բոլոր խավերը: Ընտրվեց 40 հոգուց բաղկացած գործադիր կոմիտե՝ Լեռնային Ղարաբաղի կյանքը ղեկավարելու համար:

Լեռնային Ղարաբաղը, դուրս գալով Ելիզավետպոլի նահանգից, դարձավ հայկական առանձին իշխանություն, ստեղծելով իր տեղական Ազգային խորհուրդը, որպես գործադիր իշխանության վերադաս մարմին:

📷 Լեռնային Ղարաբաղի ազգային կառավարության (1918-1921) զինվորականները: