Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանում նոր նախարարների կաբինետ չի լինի, քանի դեռ վերջին ամերիկացի զինվորը չի հեռացել երկրից

«Թալիբան» արմատական ​​շարժումը չի ձևավորի նոր կառավարություն, քանի դեռ ամերիկացի զինվորականներն ամբողջովին դուրս չեն եկել Աֆղանստանից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է տեղական 1TV հեռուստաալիքը՝ արմատականների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդին վկայակոչելով:

«Աֆղանստանում նոր կառավարություն չի լինի, քանի դեռ վերջին ամերիկացի զինվորը չի հեռացել երկրից: Մենք կդառնանք ինքնաբավ: Մեր ժողովուրդը կարոտ է տնտեսական վերափոխումների», -մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը: