Տարածաշրջանում տեղացած հորդառատ անձրևների պատճառով Հյուսիսարևմտյան Շենսի նահանգի ավելի քան 60,000 բնակիչներ խնդիրներ ունեն ջրամատակարարման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի օգտագործման հետ կապված: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանգստյան օրերին ուժեղ տեղումներ են գրանցվել նահանգում: Որոշ շրջաններում գրանցվել են ավելի քան 230 մմ տեղումներ: Ամենից շատ տուժել է Մյան շրջանը: Տեղի ավելի քան 4 հազար բնակիչներ տարհանվել են: Անձրևները վնասել են ավելի քան 1,1 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր: