Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ռուսաստանն ու Թուրքիան շուտով նոր պայմանագիր կստորագրեն С-400-ի վերաբերյալ

Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են խորհրդակցությունները С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ, կողմերը գտնվում են բանակցությունների վերջին փուլում: Այս մասին այսօր խոսել է «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը:

«Մոտ ապագայում մենք գործընկերների հետ կսկսենք պայմանագրի ձևակերպումը և ստորագրումը», Միխեևի խոսքերը մեջբերում է «Իզվեստիան»։

Մայիսի վերջերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան անընդունելի է համարում գնված ռուսական համակարգերը չօգտագործելու վերաբերյալ այլ երկրների պահանջները: