Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ-ը կսահմանափակի Ռուսաստանից հրազենի ներմուծումը և տեխնոլոգիաների արտահանումը երկիր

Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ԱՄՆ իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում Ռուսաստանից հրազենի և զինամթերքի ներմուծման, ինչպես նաև հրթիռային և միջուկային ոլորտներին վերաբերող ապրանքներ և տեխնոլոգիաներ Ռուսաստանի Դաշնություն արտահանելու համար: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

Ինչպես նշված է փաստաթղթում, այդ սահմանափակումները ներդրվում են քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և դրանց ռազմական օգտագործման արգելման օրենքի հիման վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը: