Կիրակի, 9 Օգոստոս, 2026

ԱՄԷ-ի ԱԳՆ-ն հաստատել է, որ Աշրաֆ Գանին և նրա ընտանիքը գտնվում են երկրում

ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Էմիրությունները երկրում ընդունել են նախագահ Աշրաֆ Գանիին և նրա ընտանիքին, ովքեր հեռացել են Աֆղանստանից:

Այս մասին հայտնել է երկրի WAM լրատվական գործակալությունը: Ինչպես նշվում է, դա արվել է «մարդասիրական նկատառումներով»: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր նաև Reuters-ը: