Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին

Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին, որի հետեւանքով զոհվել են տասնյակից ավելի աշխատակիցներ ու խաղաղ բնակիչներ, հայտնել է Fırat News Agency-ն:

Հաղորդվում է, որ երեքշաբթի թուրքական կործանիչները հարված են հասցրել եզդիական Շենգալ (Սինջար) քաղաքի մերձակայքում գտնվող Սիկենիե գյուղի հիվանդանոցի վրա:

Հարձակման հետեւանքով կան զոհեր, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ դեռեւս հայտնի չեն:

Թուրքական ինքնաթիռների թիրախ են դարձել նաեւ մարդիկ, ովքեր հիվանդանոց են գնացել` ներսում գտնվողներին տարհանելու համար:

Երկուշաբթի թուրքական ավիացիան Սինջարի կենտրոնում մեքենայի է հարվածել, որի հետեւանքով սպանվել է «Սինջարի դիմադրության ջոկատների» հրամանատարը, երեք մարդ վիրավորվել է: