Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թալիբները հայտարարել են, որ չեն ձգտում իշխանության մենաշնորհի

«Թալիբան» արմատական ​​շարժումը վստահեցրել է, որ չի ձգտում Աֆղանստանում իշխանությունը մենաշնորհի: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է «Թալիբան» շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը:

«Մենք [թալիբները] չենք ցանկանում երկրում ունենալ իշխանության մենաշնորհ», ասել է Շահինը և հավելել, որ «դա է պատճառը, որ թալիբները ձգտում են Աֆղանստանում ներառական իսլամական կառավարություն ձևավորել», հայտնում է ՏԱՍՍ-ը: