Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 70 մարդ: Այսօր այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը:
«Ութ մարդ հիվանդանոցներում բուժում է ստանում: 341 մարդ Բարթինից, 1480 մարդ Կաստամոնուից և 560 մարդ Սինոպից տարհանվել են անվտանգ տարածքներ», – գրում է Hürriyet Daily News-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարության տվյալները: 47 մարդ անհետ կորած է համարվում:
Ջրհեղեղից տուժած թուրքական շրջաններում ստեղծվել են հատուկ փրկարարական կենտրոններ: Հաղորդվում է, որ զուգահեռաբար իրականացվում է հեղեղված տարածքներից քաղաքացիների տարհանում, տուժած քաղաքացիներին տրվում է անհրաժեշտ սնունդ:







