Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Տաջիկստանի ԱԳՆ-ն հերքել է Աֆղանստանի նախագահ Գանիի՝ երկիր ժամանելու մասին տեղեկությունը

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի՝ երկիր ժամանելու մասին զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները: Այս մասին հայտարարություն է տեղադրվել երկուշաբթի հանրապետության դիվանագիտական ​​ծառայության կայքում:

«Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ պարոն Մուհամմադ Աշրաֆ Գանիին տանող ինքնաթիռը մուտք չի գործել Տաջիկստանի օդային տարածք և վայրէջք չի կատարել երկրի տարածքում», ասվում է հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ն նշել է, որ համապատասխան խնդրանք չի ստացել աֆղանական կողմից:

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտնել է, որ Աֆղանստանի նախագահը հանրապետության տարածքում չէ։