«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները 2020 թվականի սկզբից գաղտնի բանակցություններ են վարել Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ, որպեսզի նրանք զենքը հանձնեն վարձատրության ու հանձնման դիմաց: Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը:
Ըստ թերթի աղբյուրների, եղել են գործարքներ, որոնք «աֆղան պաշտոնյաները անվանել են հրադադարի ռեժիմի համաձայնություններ»: Իրականում Թալիբանի առաջնորդները «գումար են առաջարկել կառավարական ուժերի զենքերի փոխանցման դիմաց»:
Նշվում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում թալիբներն այսպիսի տարբեր համաձայնագրեր են կնքել, մասնավորապես՝ Աֆղանստանի նահանգների ղեկավարների և այլ պաշտոնյաների հետ: Եղել են «կառավարական ուժերի հանձնման մի շարք դեպքեր գրոհայինների հետ բանակցությունների արդյունքում»: Հրապարակման մեջ նշվում է, որ այս գործարքները թալիբներին օգնեցին ստանալ հանրապետության մի շարք նահանգների վերահսկողությունը գործնականում առանց դիմադրության: