Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27 -ի

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն ավելացել է, ուրբաթ օրը հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարական գործակալությունը:

«Ջրհեղեղների պատճառով Կաստամոնուում 25 քաղաքացի և Սինոպում [նահանգ] 2 քաղաքացի զրկվել է կյանքից», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: «Բարթինում մեկ անհետ կորածի որոնումները շարունակվում են»: