Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Առնվազն 17 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում հեղեղների հետևանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ցավակցություն եմ հայտնում Կաստամոնու, Սինոպ և Բարթին նահանգներում ջրհեղեղների հետևանքով մեր 17 քաղաքացիների մահվան կապակցությամբ», – գրել է Էրդողանն իր թվիթերյան էջում:

Երկուշաբթի օրը հայտնի էր դարձել, որ բնակիչները տարհանվել են Կաստամոնուից: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրամատակարարման, որոշ շրջաններում բջջային կապի աշխատանքի ընդհատումներ կան: