Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հռետորությունը լավ արվեստ է, բայց երբ զենքդ լիցքավորված է

17/08/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն

2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում ամենաքննարկված և քննարկվող հարցը շարունակում է մնալ Արցախյան հակամարտությունը: Ընտրվելով երկրի վարչապետ` Նիկոլ Փաշինյանն իր որդուն ուղարկեց Արցախ` ծառայելու` այդպիսով սկզբնական շրջանում փարատելով մի քանի հարցեր և պատասխանելով էլի մի քանի հարցերի: Ոմանք այդ փաստից հրճվանքի նոպաներ ապրեցին, ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ այդ քայլը պարզ քաղաքական աճպարարություն է, ուրիշ ոչինչ: Դժբախատաբար, վերջինները ճիշտ դուրս եկան:

Դրանից հետո խնդրի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել, թե´ երկու հասարակությունների մակարդակով, թե´ երկրի ղեկավարների: Ինչպես ենթադրվում էր, իրավիճակը չի փոխվելու. Ադրբեջանի ժողովուրդը նախկինի պես հայի արյուն է տենչում, երկրի ղեկավարությունն էլ մի երգ գիտի միայն, որը կոչվում է «հետ տվեք մեր հողերը»: Եվ այս երկու տարիների ընթացքում չեղավ գեթ մի դեպք, երբ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը կագնի ու ասի` «հերի´ք է, տղե´րք, այդ հողերը ձերը չե´ն, և առհասարակ ձեզ համար այդ տարածքներ կոչվածը մեր պատմական հայրենիքն է»:

Փոխարենն անընդհատ խոսվում է ինչ-որ անհասկանալի անվտանգության մասին, ոչ թե պատմական ճշմարտության, և խնդրին կողքից նայող օտարազգիներից շատերին այսօր էլ թվում է` հայերը ներխուժել են ադրբեջանցիների տարածք` սեփական անվտանգությունն ապահովելու համար:

Նույն իրավիճակն է նաև սահմանում: «Վերելակային պայմանավորվածությունները» շատ արագ հօդս ցնդեցին, շփման գծի ողջ երկայնքով կրկին սկսեցին կրակել. Զոհեր ու վիրավորներ ունեցանք: Մեզ ոչինչ չտվեց նաև Մյունխենի հանդիպումը, որից մի բան պարզ դարձավ միայն, որ բանավիճող կողմերը պատափաստագրական իմացությունների առումով` իրար արժանի են:

Հասարակության նյարդերը բորբոքեց նաև վարչապետի այն հայտարարությունը, որտեղ նա ասում էր, թե Արցախյան հակամարտության խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար: Նյարդերը բորբոքվեցին, որովհետև ադրբեջանցիների համար ընդունելի տարբերակն Արցախի հայաթափումն է: Գոնե հայաթափումը:

Հաջորդ կարևոր հարցականներն առաջացան Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի` փոխզիջումների մասին արած հայտարարությունից հետո:  Լավրովն ինչ-որ  փաստաթղթի մասին էր խոսում, որ  Արցախյան հարցում ինչ-որ փուլային լուծումներ է առաջ բերում, և, ինչպես պնդում է նույն Լավրովը, առանձնահատուկ է նրանով, որ կարող է խաղաղություն բերել Կովկասին` Արցախյան հարցի մասով:  

Հայտարարությունից հետո, անշուշտ, կրկին առաջ եկավ հող հանձնել-չհանձնելու թեման, որը մասնակիորեն հերքեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Մեր արտգործնախարարի հայտարարությունը շատերին հանգստացրեց, բայց այն միայն մակերեսն էր, և ոչ ոք չգիտի կամ քչերը գիտեն` ինչ կա մակերեսի տակ թաքնված:

Մնացականյանը հերքեց հայաստանյան ներքին լսարանի համար, իսկ Սերգեյ Լավրովն ու նրա հայտարարությունից շոյված, որգևովրված Իլհամ Ալիևն` իր դիվանագիտական փաղանգով, սպասողական հայացք են նետել Հայաստանի վրա: Ո՞րն է լինելու մեր պատասխանը թե´ Լավրովին, թե´ Ալիևին` իր դիվանագիտական նավթոտ փաղանգով հանդերձ:

Ներքին լսարանին հանագստացնելուց բացի, ՀՀ արտգործանախարարն ամենաքիչը պետք է բացատրություն պահանջեր Սերգեյ Լավրովից, որը նախկինում էլ որոշ ընդմիջումներով հանդես է եկել ոչ հայանպաստ, սկանդալային հայտարարություններով: Ցավոք սրտի այդ բանը չի արվել: Դեռևս: Թե ինչու չարվեց,  թող ինքը` Մնացականյանը պատասխանի, բայց ենթադրություններ անել կարելի է, իսկ դրանք իշխանությունների օգտին չեն: Որովհետև Լավրովի ակնարկած փուլային լուծումը տարածքային զիջման, գուցե փոխզիջման տողատակ ունի: Նախ` ո՞վ է այն էշ նահատակը, որ ցանկանում է մտածել հող հանձնելու մասին, առավել ևս` քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Որտե՞ղն ենք հանձնելու, ինչի՞ համար: Ինչի՞ համար է եղել պատերազմը, երեք տասնամյակների համառ պայքարը, եթե այսօր, երբ կայուն, հզոր բանակ ունենք, պետք է զիջենք:

Մի կողմ դնենք դեռ 2018թ սկիզբ առած հող հանձնելու վարկածներն ու խոսենք շոշափելի փաստերի մասին: Ստացվում է այնպես, որ այս պահին Ադրբեջանական կողմը բանակցային սեղանի շուրջ առավելություններ ունի, որովհետև պահանջում է այն, ինչ, ըստ Լավրովի, խոստացել են հայերը, և այս պարագայում արդեն կարևոր չէ` որ իշխանությունը: Կարևորն այն է, որ մեզանից կոնկրետ պահանջներ ունեն, և ինչպես կանխատեսվում է, այդ պահանջը հողային է: Եթե չկա նման բան, և Լավրովը ստում է կամ սխալվում, ՀՀ արտգործնախարարությունը պարտավոր է հյատարարել, որ պարոն Սերգեյ Լավրովի ասածը չի համապատասխանում իրականությանը: Բայց, եթե չի արվում, ուրեմն պետք է մտածենք, որ կամ ՀՀ արտգործնախարարը (իմա` Հայստանը) վախենում է Սերգեյ Լավրովից )իմա` Ռուսաստանից), կամ ինչ-որ բան այն չէ, բայց ժողովրդին չի ասվում` խուճապ չառաջացնելու նպատակով:

Ցավոք սրտի, մինչ օրս ոչ առաջինն է արվել, ոչ երկրորդը, արվել է և է արվում երրորդը` ոչ անհրաժեշտը: Պետության ներսում ներքին լարումներ են հրահրվում: Առաջ են եկել խմբավորումներ, որոնք անուղղակի կերպով թուրքաադրբեջանական քարոզ են իրականացնում: Դժբախատաբար նրանցից շատերը իշխանական աթոռներ զբաղեցնող մարդկանց ընկերներն են:

Այս պարագայում, երբ մենք ներսում իրար միս ուտելով ենք զբաղված, երբ Արացախի հարցը երեք տասնամյակ քննած մարդիկ զբաղված են դատական գործերով, և դրանով զբաղվում են փաստացի անտեղյակ մարդիկ, ամենևին զարմանալի չէ Ադրբեջանի վերստին գրգռված ախորժակն ու Լավրովի հայտարարությունը, որն ավելի շատ ոչ թե հողային պահանջ է, այլ հպատակության աստիճանի ավելացման առաջարկ:

Ամեն ինչ իրար խառնվեց նաև մի քանի օր առաջ, երբ վարչապետն իրեն բնորոշ ինքնավստահությամբ հարցազրույց էր տալիս աշխարհառչակ հայտնի լրատվականին: Հենց այդ ինքնվստահությունն է մեր դիրքերը թուլացնում: Արդեն ապացուցվեց, որ, փաստորեն, վարչապետն այնքան էլ լավ չի տիրապետութմ անգլերենին, և նրա անգլերեն հարցազրույցները էականորեն վնասում են մեր պետական քաղաքականությանը:

Վարչապետը իր հարցազրույցում ցանկանալով դեռ շատ վաղուց Արցախի բնակչության 80-90 տոկոսը կազմել են հայերը, արտաբերեց 18 և 19 թվերը: Ցանկանալով ընդգծել, որ արցախում այսօր հայեր են ապրում, վարչապետը բառացի ահյտարարեց, որ հայերը լքում են Արցախը: դա էլ վատ անգլերենի ու ճոռոմ ինքնավստահության հետևանքը: Իսկ ամենավատն այն է, որ ադրբեջանական լրտավամիջոցները հստակ ֆիքսել են այդ ամենը և թարգմանելով` սկսել են մատուցել ներքին լսարանին: Անշուշտ, դա ինքնվստահություն  կառաջացնի նրանց մոտ: Պատկերացրեք` Իլհամ Ալիևը հայտարարել, որ ադրբեջանցիները լքում են Գյանջան կամ Սումգայիթը, էլ չեմ ասում Նախիջևանը: Վարչապետը պետք է կամ անգլերեն այլևս չխոսի, կամ անգլերեն սովորի: Իսկ «հեղափոխական բանակցությունների» մասին եղած վարաչապետահյուս երգերը դեռ շա~տ վաղուց ենք լսել:

Վերջիվերջո Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է կողմնորշվեն` կո՞ղմ են ազատագրված տարածքների հանձնմաը, թե՞ ոչ: Եթե կողմ են, ժողովուրդն անկասկած հենց իրենց կհանձնի հողին, եթե կողմ չեն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն և դադարեն ձվի մեզ մազ փնտրելու անպտուղ քաղաքականությունից:

Հռետորությունը լավ արվեստ է, բայց միայն այն ժամանակ, երբ զենքդ լիցքավորված է:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Այսքանից հետո որեւէ մեկը պիտի հա՞րց տա՝ ինչո՞ւ են նախարարները պարգեւավճար ստանում, ճիշտ են անում․ Փաշինյան

Հաջորդ գրառումը

Եթե մաչոներն են անհանգստանում, որ իրենց կողքին կհայտնվի էգ առյուծ, ուրեմն թող իրենք մի քիչ որձանան. Վովա Վարդանով(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Եթե մաչոներն են անհանգստանում, որ իրենց կողքին կհայտնվի էգ առյուծ, ուրեմն թող իրենք մի քիչ որձանան. Վովա Վարդանով(տեսանյութ)

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական