Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գնդակահարել է պետք կառավարչին, որն իր ձախողումներն այլոց վրա է բարդում. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Պետական կառավարման մեջ, եթե կառավարիչն իր ձախողման համար մեղավորներ է փնտրում, ապա այդ կառավարչին պետք է գնդակահարել: Միկրո և մակրո մակարդակում հաջողության և ձախողման մեղավորը կառավարիչն է, ու եթե այս պարզագույն կանոնը չեն հասկացել, նշանակում է նրանք իրավունք չունեն լինելու իշխանություն։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` արձագանքելով ներդրումներ չլինելու մեղքը ընդդիմության պահվածքի վրա բարդելուն ուղղված ՔՊ-ական պատգամավորի մարտավարությանը:

Նրա խոսքով` Փաշինյանի կադրային քաղաքականությունը 0-ական, եթե ոչ մինուսային վիճակում է գտնվում:

«ՀՀ տնտեսության գահավիժումը կարող է կանգնեցնել պրոֆեսիոնալների կառավարությունը, որոնք բացի մասնագիտական որակներից այլ որակներ էլ ունեն, օրինակ հայրենսիրություն, որն իր գաղափարներով կարող է իրագործել հենց հայաստանանպաստ ծրագրեր, իսկ Փաշինյանի պարագայում ոչ միայն մասնագետներ չունենք, այլ նույնիսկ այդ հայրենասերները չկան», – նշել է նա։

Բանախոսն անդրադարձել է նաև տնտեսական ոլորտին առընչվող այլ կարևորագույն հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո