Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իրանը կրճատել է էլեկտրաէներգիայի արտահանումը

Սակավության պատճառով իրանական կողմը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրաք: Այս մասին հայտարարել է Իրանի էներգաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, հայտնում է Fars գործակալությունը:

«Մեր երկրի կարիքներն են պատճառը, որ մենք դադարեցրել ենք էլեկտրաէներգիայի արտահանումը Իրաք», ասել է նա:

Ռաջաբի Մաշհադին նաև տեղեկացրել է դեպի Աֆղանստան արտահանման կրճատման մասին: «Այսօր, համաձայն գործող պայմանագրի, մենք 13 մեգավատ էլեկտրաէներգիա ենք մատակարարել Աֆղանստանին, մինչդեռ անցյալ շաբաթ այս ցուցանիշը 100 մեգավատ էր», հավելել է նա:

Ըստ իրանական ընկերության գործադիր տնօրենի, «անցյալ տարի երկիրն արտահանել է մոտ 2 հազար մեգավատ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի, ներքին կարիքներից ելնելով, արտահանումը կրճատվել է մինչեւ 150 մեգավատ»:

Իրանի էլեկտրաէներգիայի մատակարարման իրավիճակը սրվեց այս ամառ և հանգեցրեց անջատումների ամբողջ երկրում: