Մինչև 2040 թվականը էլեկտրամեքենաների տարեկան վաճառքը 3 միլիոնից կդառնա 66 միլիոն: Այս կանխատեսումները երկուշաբթի օրը հրապարակել է Bloomberg-ը:
Մոտ 20 տարի անց, ըստ փորձագետների, ներքին այրման շարժիչներով մեքենաների մասնաբաժինը կկազմի շուկայի միայն 1/3-ը: Իրադարձությունների նման զարգացումը, նշում է գործակալությունը, հնարավոր է էլեկտրամեքենաների աշխատանքի որակի բարելավման, համապատասխան ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների զարգացման վրա կենտրոնացած երկրների քաղաքականության շնորհիվ:
Ենթադրվում է, որ դեպի էլեկտրամեքենաներ անցման առաջատարներ կդառնան Չինաստանը և եվրոպական երկրները: