Ավելի քան 400 մարդ տարհանվել է տներից, հյուրանոցներից և ճամբարներից Իտալիայի Կամպոբասսո նահանգում բռնկված անտառային հրդեհների պատճառով: ՏԱՍՍ-ի համաձայն, այդ մասին հայտնել են հրշեջ ծառայությունները: Նշվում է, որ տեղում աշխատում են հրշեջների ցամաքային ուժերը և ուղղաթիռներ:
Ավելի վաղ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Ֆաբրիցիո Կուրչոն զգուշացրել էր շոգի պատճառով հրդեհների վտանգի աճի մասին: Ինչպես նշում է La Repubblica թերթը, օգոստոսի 10-ին և 11-ին Սիցիլիայի և Սարդինիայի որոշ շրջաններում օդը կարող է տաքանալ մինչև 45 աստիճան: