Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իսրայելի բանակը հայտնում է Լիբանանից 19 հրթիռի արձակման մասին

Ընդհանուր առմամբ ուրբաթ օրը Լիբանանից 19 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջաններ։ Դրանցից տասը կալանվել է, երեքը չի հատել սահմանը:

ՏԱՍՍ-ի համաձայն, այդ մասին տեղեկացրել է Իսրայելի բանակի խոսնակը օտարերկրյա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Այսօր ավելի վաղ, հարվածներից հետո, բանակը հայտնել էր, որ «Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում հարվածներ է հասցնում արձակման կայաններին»։