Չինաստանը կշարունակի ջանքեր գործադրել՝ օգնելու զարգացող երկրներին համաճարակի դեմ պայքարում, և երկիրը 2021 թվականին երկրներին կտրամադրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ընդհանուր առմամբ 2 միլիարդ չափաբաժին: Այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի համագործակցության միջազգային առցանց ֆորումում:
«Չինաստանը որոշել է 100 միլիոն դոլար նվիրաբերել COVAX գնումների և բաշխման համատեղ նախագծին՝ զարգացող երկրներին օգնելու համար», ավելացրել է նա: