ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 200,2 միլիոնը:
Վարակվածների մասնաբաժինը կազմում է աշխարհի բնակչության ավելի քան 2,5%-ը, ինչը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը գնահատում է 7,875 մլրդ մարդ: Այսպիսով, կորոնավիրուս է ախտորոշվել Երկրի յուրաքանչյուր քառասուներորդ բնակչի մոտ:
Վարակվածների ընդհանուր թվի մոտ կեսը բաժին է ընկնում հինգ երկրների՝ ԱՄՆ (35,3 միլիոն), Հնդկաստան (31,8 միլիոն), Բրազիլիա (20 միլիոն), Ռուսաստան (6,4 միլիոն) և Ֆրանսիա (6,3 միլիոն):



