Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ-ը մոտ 100 մլն դոլար կհատկացնի Լիբանանին որպես մարդասիրական օգնություն

Միացյալ Նահանգները գրեթե 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Լիբանանին, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լիբանանի ժողովրդի աջակցության երրորդ միջազգային հովանավորչական համաժողովի ժամանակ: Սպիտակ տունը YouTube-ի իր ալիքում տեղադրել է նրա ելույթի տեսանյութը:

«Այսօր ես հայտարարում եմ գրեթե 100 միլիոն դոլարի նոր հումանիտար օգնության մասին: Դա վերջին երկու տարվա ընթացքում Լիբանանին ավելի քան 560 միլիոն դոլարի մարդասիրական օգնության գումար է: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին [այլ երկրներից]` ակտիվացնել Լիբանանի ժողովրդին աջակցությունը», ասել է Բայդենը: