«Թալիբան» շարժման գրոհայիններն այսօր առավոտյան հարձակվել են Աֆղանստանի հարավ-արևմուտքում Հիլմենդ նահանգի վարչական կենտրոն Լաշքարգահ քաղաքի ոստիկանության շտաբի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նահանգի ոստիկանության հրամանատարությունը շրջափակման մեջ է հայտնվել: Ոստիկանապետը վիրավորվել է:
Ավելի վաղ Աֆղանստանի բանակի 215-րդ կորպուսի հրամանատար գեներալ Սամի Սադաթը կոչ էր արել քաղաքի բնակիչներին «լքել իրենց տները, քանի որ բանակը նախատեսում է քաղաքը թալիբներից մաքրելու լայնածավալ գործողություն»:








