19-րդ դարի 20-30-ական թթ. արևմտահայերի գաղթի ընթացքում Բիթլիս քաղաքից յոթ եղբայրների գլխավորությամբ գաղթեց և Լուսագյուղում հաստատվեց Մուրադյան-Հովհաննիսյան մեծ գերդաստանի մի ճյուղը, մյուս ճյուղը գերդաստանի մեծերից Խանամիր Հովհաննիսյանի հավաստմամբ տեղափոխվել և հաստատվել են ներկայիս Մարտունու տարածաշրջանում: Գերդաստանի հիմնական մասը եղել են Մուրադյաններ: Դեռևս գաղթի օրերին տոհմի Աղութ հորաքույրը իր, փեշի տակ պահելով, մեծ դժվարությամբ Արևելյան Հայաստան հասցրեց 16-րդ դարով թվագրվող «Նարեկ» կոչվող հրաշագործ ավետարանը, որը սրբորեն պահել և պահպանել են իրենց պապենական տանը:


(Հին տան պատերը ներկայացված են թեմատիկ նկարներում):
Լուսագյուղում հասատվելուց հետո Խանամիր Հովհաննիսյանի հավաստամամբ իրենց գերդաստանին տվել են «Չարչու» գերդաստան անվանումը քանի–որ Բիթլիսի քաղաքային կյանքին սովոր տոհմի անդամները մեծ դժվարությամբ են հարմարվել գյուղական առօրյային, ուստի ընտրել են այլընտրանքային առևտրականի մասնագիտությունը և զբաղվել դրանով: (Ի դեպ գերդաստան բառը տարածաշրջանում ժողովրդական լեզվով արտասանում են թախում, ուստի գերդաստանը գյուղում ավելի հայտնի է Չարչու թախում անվանումով): Լուսագյուղում հաստատվելուց հետո գերդաստանի անդամները սկզբում Սուրբ գիրքը պահել են բուլիժնիկ քարերով (որձաքարի տեսակ է, որը հայտնի թեթև հարվածից շուտ փշրվելու հատկությամբ) կառուցապատված իրենց թոնրատան մի հատվածում:

Ավետարանը հին թոնրատանը պահվել է մինչև 1970-ականն թթ., որից հետո, երբ թոնրատան տանիքը փլվել է, Ավետարանը տեղափոխել և պահել են իր ներկայիս տեղում, որը Խորհրդային տարիներին կառուցված Մուրադյանների հին տունն է: Մինչ այդ 1950-60-ական թթ ավետարանով համառորեն հետաքրքրվել են հուշարձանների պահպանության կոմիտեից և ամեն կերպ փորձել են համոզել գիրքը կա՛մ վաճառել, կա՛մ ժամանակավորապես տալ՝ գրչագրելու և վերադարձնելու նպատակով, բայց գերդաստանի Մուրադյան ճյուղի անդամ Լյուդվիկ Մուրադյանը, կտրականապես հրաժարվել է Սուրբ գիրքը որևէ պայմանով անծանոթ մարդկանց փոխանցել:Ի դեպ ավետարանի բուժիչ և հրաշագործ զորության մասին անխտիր վկայում է գյուղի ցանկացած բնակիչ, այն հատկապես թեթևացնում ծայրահեղ ծանր հիվանդների վիճակը: Ավետարանի անվան հետ են կապվում մաշկային զանազան հիվանդությունների բուժումը, նաև այն դրական ազդեցություն է ունենում հոգեկան շեղում ունեցողների վրա:


Աղբյուրը՝ Հայաստանի մատուռներ ֆեյսբուքյան էջ