Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Էրդողանն աղետի գոտի է հայտարարել անտառային հրդեհներից տուժած շրջանները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը անտառային հրդեհներից տուժած հանրապետության շրջանները հայտարարել է աղետի գոտի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անտառային հրդեհներից տուժած մեր շրջանները հայտարարել ենք աղետի գոտիներ: Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` մեր ազգի վերքերը բուժելու և վնասները փոխհատուցելու համար», գրել է նա իր Telegram ալիքում: