Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱԴԾ-ն երկու ահաբեկիչ է ոչնչացրել Տյումենում

Տյումենի շրջանի տարածքում օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիրի արդյունքում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են «Իսլամական պետության» բջիջ: Ձերբակալության ընթացքում առաջնորդն ու հանցակիցը սպանվել են, հայտնում է ԱԴԾ հասարակության հետ կապերի կենտրոնը:

«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության այդ բջջի կազմում էին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հանրապետություններից մեկի քաղաքացիներ», ասված է հաղորդագրության մեջ:

ԱԴԾ-ի տվյալներով՝ գրոհայինները ահաբեկչություններ էին նախապատրաստում: Անվտանգության դաշնային ծառայությունը փորձել է խմբավորման անդամներին ձերբակալել Տյումենի ծայրամասում գտնվող նրանց թաքստոցում: Խմբավորումը դիմադրություն է ցուցաբերել, որից հետո ոչնչացվել է: