Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Ալյասկայի ափերի մոտ ամենահզորն էր 1965 թվականից ի վեր

8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որը գրանցվել է չորեքշաբթի օրը Ամերիկայի Ալյասկա նահանգի ափերի մոտ, ամենաուժեղն էր 1965 թվականից ի վեր: Այս մասին այսօր հայտարարել է CBS հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի համաձայն՝ 1964 թվականի մարտին գրանցվել էր 9,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ աղետը ամենամեծ վնասն է հասցրել Էնքորիջ քաղաքին: Բացի դրանից, երկրաշարժն առաջացրել է ցունամի, որը հարվածել է Ալյասկայի ծոցին, ԱՄՆ-ի արևմտյան ափին և Հավայան կղզիներին: