Աֆղանական բանակի առնվազն ութ զինծառայող է զոհվել գիշերը, երբ արմատական «Թալիբան» շարժման զինյալները հարձակվել են երկրի արևելքում գտնվող Նանգարհար նահանգի անցակետի վրա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուժային կառույցներում աղբյուրներին:
Հարձակման հետևանքով նաև վիրավորվել է երեք զինվոր: Բախման ընթացքում հինգ գրոհային ոչնչացվել է: