Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բլինկենի կարծիքով՝ Աֆղանստանում գտնվող «Ալ-Ղաիդա»-ի գրոհայինները լուրջ սպառնալիք չեն այլ երկրների համար

Աֆղանստանում գտնվող «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն այլևս լուրջ վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ-ի և ուրիշ երկրների համար: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CNN-ին տված հարցազրույցում:

«Պետք է հիշել, թե ինչու ենք մենք ի սկզբանե մտել Աֆղանստան», ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը: Ինչպես նա նշել է, հիմնական պատճառը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն էին:

«Մենք մտանք [Աֆղանստան]՝ մեզ վրա հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու և ամեն ինչ անելու համար, որպեսզի դա չկրկնվի: Մենք հիմնականում հասել ենք մեր նպատակներին», ասել է Բլինկենը: Նա հիշեցրել է, որ Ալ-Ղաիդայի նախկին առաջնորդ «Ուսամա բեն Լադենը ​​10 տարի առաջ ենթարկվել է պատասխանատվության»: