Ռուսաստանը դեռ չի նախատեսում «Թալիբան» շարժումը հանել արգելված կազմակերպությունների ցանկից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առայժմ այս հարցում նոր բան չկա, եթե լինի, մենք ձեզ կտեղեկացնենք», լրագրողների հարցին պատասխանել է Պեսկովը:
Միաժամանակ նա նշել է, որ «Թալիբան» շարժումը «շոշափելի ու հզոր ուժ է»: «Իհարկե, մեզ համար կարևոր է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, վտանգ չներկայացնի մեր գործընկերների, առաջին հերթին Տաջիկստանի սահմանների պարագծի համար», Պեսկովի խոսքերը հաղորդում է ren.tv-ն: