Օօգոստոսի 5-ից 10-ը Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինվորականների համատեղ զորավարժություններ տեղի կունենան Տաջիկստանի Հարբ-Մայդոն զորավարժարանում, Աֆղանստանի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա: ՏԱՍՍ-ի համաձայն, այս մասին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
Լապինի խոսքով, զորավարժությունների ընթացքում կմշակվի միացյալ ուժերի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստումը` միութենական պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ջոկատներին հաղթելու համար: Զորավարժություններին ներգրավված զինծառայողների թիվը դեռ չի բացահայտվել:









