Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պարզվել է, որ Արևմուտքի երկրները լրտեսող ծրագրերով հետևում են հազարավոր քաղաքացիների

Արևմուտքի երկրները լայնորեն օգտագործում են բջջային հեռախոսի լրտեսման իսրայելական ծրագրեր մարդկանց լրտեսելու նպատակով: Այդ մասին հաղորդել են Ֆրանսիայում գտնվող Forbidden Stories հասարակական կազմակերպությունը և աշխարհի 17 լրատվամիջոցներ: Այս թեմայով հոդված է հրապարակվել ֆրանսիական Les Echos թերթի կայքում, իսկ հետաքննության արդյունքների մասին տեսանյութ է տեղադրվել Forbidden Stories-ի կայքում:

Forbidden Stories միջազգային ասոցիացիան և մի շարք լրատվամիջոցների լրագրողներ պարզել են, որ բջջային հեռախոսների միջոցով զանգվածային վերահսկողություն է իրականացվել, մասնավորապես, քաղաքական գործիչների, լրագրողների և փաստաբանների նկատմամբ:

Օգտագործվել է հեռակառավարմամբ տեղադրվող լրտեսող Pegasus ծրագիրը, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ասոցիացիային հաջողվել է ձեռք բերել գաղտնալսված հեռախոսների ցանկերից մեկը։ Այն պարունակում է 50 հազար համար։