Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ով է լինելու Սյունիքով անցնող միջանցքի անվտանգության երաշխավորը՝ ռուսները, թե՞ թուրքերը

19/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սյունիքի միջանցքի (ճանապարհի) մասին

Սյունիքով անցնող միջանցքը (ճանապարհը), որով Ադրբեջանը պետք է կապվի Նախիջևանի՝ հետևապես նաև Թուրքիայի հետ, տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից լուրջ ազդեցութուն է ունենալու: Այստեղ ամենակարևորն այն է, թե ով է լինելու այս միջանցքի անվտանգության երաշխավորը: Հազիվ, թե մենք լինենք: Կամ ռուսներն են լինելու, կամ թուրքերը: Ու, քանի որ այս միջանցքը դեռ չկա, կարծում եմ դեռ չկա վերջնական պայմանավորվածություն, թե ում զորքն է դա անելու:

1. Բնականաբար թուրքերն ուզում են իրենց ճանապարհը իրենք տիրություն անեն, ազդեցություն ձեռք բերել Հայաստանում, հյուսիս-հարավ տեղաշարժը ամբողջապես վերահսկեն, կախվածության մեջ առնեն Իրանին:

2. Ռուսներն էլ ցանկանում են պահպանել ճանապարհի նկատմամբ՝ հետևաբար նաև թուրք-ադրբեջանական համագործակցության նկատմամբ վերահսկողություն և որոշակիորեն ամրապնդեն իրենց դիրքերը:

3. Թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումը Հայաստանի նկատմամբ (սահմանային միջադեպեր, Ալիևի հայտարարություններ) նրա համար են, որպեսզի Հայաստանն արագ գնա զիջման, քանի դեռ թույլ է:

4. Պուտինի նախապատրաստելը մեզ ցավոտ զիջումների, նշանակում է, որ ճանապարհը այսպես, թե այնպես լինելու է՝ սահմանազատման աշխատանքներին զուգահեռ: Միաժամանակ, կարծում եմ ռուսներն էլ դեռ ժամանակ են փորձում շահել, հաշվի առնելով իրենց սեփական խնդիրները: Բարդ է նույնիսկ Ռուսաստանի պես գերտերության համար սպասարկել Եվրոպայում, Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Արցախում, Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում և այլ վայրերում իրենց շահերը: Տեղ-տեղ պետք է սպասել, տեղ-տեղ էլ տակտիկական նահանջ կազմակերպել: Ու այս ամենը տնտեսական խնդիրների և ներքաղաքական լարվածության ֆոնին:

5. Ես չեմ բացառում, որ պայմանավորվածության արդյունքում լինեն թուրքերը, քանի որ իրենք, ի տարբերություն ռուսների, պատերազմից հետո զինված ներկայություն չունեցան տարածաշրջանում՝ չնայած մեծ ցանկությանը: Միգուցե այստեղ էլ իրենք լինեն, որպեսզի բալանսավորեն նաև ռուսների ներկայությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի վարչապետը հանձնարարել է քրեական պատասխանատվության ենթարկել ինքնամեկուսացումը գիտակցաբար խախտող վարակակիրներին

Հաջորդ գրառումը

Ստորագրահավաք՝ հաջակցություն Քաջարանի համայնքապետի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բարձր մակարդակով ակնհայտ խախտու՞մ. Հակոբ Բադալյան

07/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը քվեարկում է

07/06/2026
Նորություններ

Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել ապօրինի գործողությունների առջև. «Հայաստան» դաշինք

07/06/2026
Նորություններ

Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ են. ԿՀԸ

07/06/2026
Հաջորդ գրառումը

Ստորագրահավաք՝ հաջակցություն Քաջարանի համայնքապետի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական