Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ստորագրահավաք՝ հաջակցություն Քաջարանի համայնքապետի

Հուլիսի 18-ին՝ վաղ առավոտից Քաջարանում ստորագրահավաք է սկսվել: Քաջարանցիները պահանջում են ազատ արձակել իրենց համայնքապետ Մանվել Փարամազյանին:

«Նա իր աշխատանքով ապացուցել է իր հայրենասեր լինելը, 44-օրյա պատերազմի ընթացքում կամավոր պայքարել է հանուն մեր պետության անվտանգ սահմանների: Առանց նրա, Քաջարան քաղաքը համարվում է գլխատված քաղաք»,-ասել են քաջարանցիները: