Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«ԱՄՆ կառավարությանը մեղադրում եմ անմիջական ներգրավվածության մեջ»․ Կուբայի արտգործնախարար

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարրիյան հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն ուղղակիորեն մասնակցել են հանրապետությունում կիրակի օրը բողոքի ցույցերի կազմակերպմանը:

«ԱՄՆ կառավարությանը մեղադրում եմ անմիջական ներգրավվածության մեջ, այն էական պատասխանատվություն է կրում հուլիսի 11-ի իրադարձությունների համար», ասել է արտգործնախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հուլիսի 11-ին [բողոքի ցույցերին] մասնակցում էին նրանք, ովքեր ԱՄՆ-ում կկոչվեին «օտարերկրյա տերության գործակալներ», նրանք, ովքեր [արտասահմանից] ֆինանսավորում և ցուցումներ են ստանում, նրանք, ովքեր դիվանագիտական ​​կարգավիճակ ունեցող մեքենաներով են ճանապարհորդում, ովքեր հանդիպում են ամերիկացի դիվանագետների հետ, նրանք, ովքեր անընդհատ այցելում են դիվանագիտական ​​հաստատություններ, և նրանք, ում անընդհատ գործողություններ են հրահրում Կուբայի սահմանադրական կարգի և օրենքների դեմ», ասել է նախարարը: Նրա խոսքով ՝ անկարգություններին մասնակցել են նաև քրեական անցյալ ունեցող անձինք: