Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թուրքիայում ձերբակալվել է Օրհան Ինանդին

Թուրքական դատարանը ձերբակալել է Ղրղզստանի՝ թուրքական ծագումով քաղաքացի Օրհան Ինանդիին, ով կրթական հաստատությունների ցանցի հիմնադիր է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը:

Անկարան Ինանդային մեղադրում է Կենտրոնական Ասիայում «Ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպության» ղեկավար լինելու մեջ: Թուրքական հեռուստաալիքը պնդում է, որ հարցաքննության ժամանակ Ինանդին իրեն մեղավոր է ճանաչել:

Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Ինանդային ձերբակալելու և երկիր բերելու մասին: Նրա խոսքով՝ Ինանդին ղեկավարել է Կենտրոնական Ասիայում ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպությունը (Անկարան դա ահաբեկչական է անվանում և համարում է 2016-ի հեղաշրջման փորձի համար պատասխանատու):

Այս հայտարարության հաջորդ օրը Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հանրապետությունում Թուրքիայի դեսպանին հանձնեց նոտա, որում Թուրքիայի անվտանգության ուժերի հատուկ գործողությունը որակվում է որպես առևանգում: